copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:56 10-11-2023

Երևանում փոշու պարունակությունը դարձյալ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 2-8-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 5-ին և 7-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ամենից շատ դիտված