copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:56 09-11-2023

Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում): Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:

Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը: Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի: Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել