Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:20 08-11-2023

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց մեր լիակատար հաղթանակով. Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի իշխանություններն բռնազավթված և հայթափված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում զորահանդես են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորահանդեսին մասնակցել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա իր խոսքում նշել է, որ երեք տարի առաջ «Շուշի քաղաքն ազատագրվեց զավթիչներից, որը Ղարաբաղի թագն է»։

«Մեկ օր անց թշնամու բանակը հանձնվեց և սպիտակ դրոշ բարձրացրեց։ Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց ադրբեջանական պետության լիակատար հաղթանակով։ Սա պատմական իրադարձություն է»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ իր նախագահության սկզբում խոստացել էր, որ Արցախի ողջ տարածքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը, իսկ այսօր դա արդեն իրականություն է դարձել։

«Երկար տարիներ, օկուպացիայի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը խփում էր մի կետի, որպեսզի մեր հողերը հնարավորինս արագ ազատագրվեն օկուպանտներից։ Մենք մեր աշխատանքով ամեն օր, ամեն ժամ մոտեցրել ենք այս սուրբ օրը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել