copy image url
Ներքին Սպորտ 9 ամիս առաջ - 21:43 15-08-2025

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի առաջին հանդիպումը ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի առաջին հանդիպումը ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Ռոբերտ Արզումանյանի սաները գոլերը խփեցին առաջին և երկրորդ խաղակեսերում. 14-րդ րոպեին աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը, իսկ 80-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Էրիկ Փիլոյանը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ «Վանը» 4 միավորով այժմ երրորդ հորիզոնականում է։

Ամենից շատ դիտված