copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:55 08-11-2023

Ժպիտը երեսին կռվում էր թշնամու դեմ, ժպիտը երեսին էլ զոհվեց․ զինծառայողի այրի 

«Դպրոցական էի , երբ ծանոթացա Արամիս հետ։ Սկզբնական շրջանուն նրա հետ շփվում էի ծնողներիցս թաքուն։ 2017 թվակաին Արամը որպես ժամկետայինզինծառայող զորակոչվեց Պաշտպանության բանակ։ Ծառայում էր Մարտունի 3-րդ պաշտպանականում։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազը, Արամս կամավորագրվեց, 44 օր շարունակ նա Մարտակերտի տարբեր դիրքերում էր։ 2021 թվականին էլ որոշեց, որ պետք է ծառայի Պաշտպանության բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է զոհված զինծառայողի այրին՝ Մելանյա Իսրաելյանը։




Արամ Իսրայելյանն իրենց տան լույսն էր, նրան մեծացրել էր քույրը՝ Լիդան, քանի որ շատ վաղ էին երեխաները զրկվել մորից։

«Երբ 2022 թվականին ամուսնացանք, Արամն իմ առաջ պայման դրեց, որ շատ երեխաներ պիտի ունենաք։ Իսկ, երբ իմացավ, որ բալիկի ենք սպասում, աշխարհն իրենն էր... Սկզբում ասում էր, որ իր առաջնեկը պիտի տղա լինի, հետո մտափոխվեց՝ ասելով․

«Ես նպատակ ունեմ՝ աղջկաս անվանակոչել քրոջս՝ Լիդայի անունով: 2023 թվականին ծնվեց մեր փոքրիկ Լիդան։ Շատ դժվարությունների միջով անցանք այդ մեկ տարվա ընթացքում, պաճառը բլոկադան էր։ Գումարը ունեինք , բայց նորմալ սնունդ չկար, որ առնեինք»։




Մելանյան այսօր էլ նախընտրում է բլոկադան, նույնիսկ ավելի բարդ ու դաժան օրեր, միայն թե դա լիներ Արցախում ու իր սիրելի ամուսնու կողքին։

«Երանի բլոկադայի մեջ մնայինք՝ իմ Արամի հետ, քան՝ հիմա, երբ ամեն ինչ ունենք, բայց իմ Արամը չկա»:

Մելանյայի խոսքով՝ ամուսինը դիրքերում ավելի շատ էր լինում, քան՝ տանը։ Ծառայում էր Մարտակերտի 5֊րդ պաշտպանականում, մարտական հերթապահություն էր անցկացնում` Մատաղիսի բլոկ պոստում։

«Վերջին անգամ Արամը դիրքեր բարձրացավ սեպտեմբերի 1-ին` խոստանալով, որ սեպտեմբերի 15-ին տուն կգա։ Սակայն, սեպտեմբերի 15֊ին զանգում է և ասում, որ համար մեկ է, չգիտի՝ երբ կիջնի։ Ամեն օր խոսում էինք իրար հետ, ամեն օր ժպիտը տեղն էր, միայն երեխային էր շատ կարոտում։ Սեպտեմբերի 19-ին մինչև 11։30 հասցրել էինք մի քանի անգամ խոսել, ասում էր` լավ եմ, բայց հաստատ գիտեր, որ պատերազմ է լինելու։ Անընդհատ ասում էր, որ այս 2 օրը պատերազմ 1 սկսելու` զգույշ կլինեք»։



Հենց պատերազմի առաջին օրն էլ զոհվեց Արամը։ Իր հրամանատարի խոսքով` Արամը շատ անվախ էր, առաջիկա մի ժամվա ընթացքում, հասցրել էր ոչնչացնել թշնամու բազմաթիվ կենդանի ուժ։ Ինչպես միշտ` ժպիտը երեսին, կռվում էր թշնամու դեմ, ժպիտը երեսին էլ՝ զոհվեց։

Սեպտեմբերի 28-ին Արամին հողարկավորել են Եռաբլուրում։

Մելանյան և փոքրիկ Լիդան այսօր ապրում են հորաքրոջ՝ Լիդայի վարձակալած բնակարանում։ Լիդան, ով իր փխրուն ուսերին կրել էր մի մեծ ծանրություն՝ մեծացնելով իր քույր և եղբայրներին, այսօր մեծացնում է իր 2 աղջիկներին, որոնց հայրը ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, ինչպես նաև եղբոր ընտանիքի հոգսն է նրա ուսերին։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 055753264:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ