copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:37 07-11-2023

Թուրքիայի առաջին տիեզերանավը լուսին կուղարկվի 2026-ին

Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBİKAT) թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի առաջիկա 10 տարվա ծրագրերի և նպատակների մասին: Գրում է Ermenihaber-ը։

Այդ 10 ծրագրերից առաջնայինը լուսնի հետազոտության ծրագիրն է, որը Թուրքիային թույլ կտա դառնալ լուսնի վրա ներկայություն ունեցող սակավաթիվ պետություններից մեկը:

Ինչպես բոլոր մնացած ծրագրերը, հիշյալ ծրագիրը ևս կիրականացվի Թուրքիայի տիեզերագնացության գործակալության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև երկրում գործող մի շարք ընկերությունների ներգրավմամբ կյանքի կոչված «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում:

Լուսնի հետազոտման նպատակով մեկնարկելիք ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «AYAP», նախատեսվում է նախ ուղեծրից իրականացնել լուսնի հետախուզում, ապա նոր կատարել առաջին վայրէջքը լուսնի վրա:

Թուրքիայի առաջին տիեզերանավի պատրաստման աշխատանքների ավարտը պլնավորվում է 2026-ին: Նույն տարվա ընթացքում կիրականացվի նաև թռիչքը դեպի լուսին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը