copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:29 07-11-2023

Այսօրվանից մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը

Այսօրվանից Արցախից բռնի տեղահանված անձանց համար մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Դիմումներն ընդունվելու են Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով:

Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին