copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:16 09-02-2021

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։

Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Լոռի), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Շիրակ), Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն (Շիրակ), Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն (Սյունիք), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Սյունիք), Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Արարատ), Աբովյանի դրամատիկական թատրոն (Կոտայք), Հրազդանի դրամատիկական թատրոն (Կոտայք), Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն (Գեղարքունիք), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Արցախ), Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն (Արցախ):

«Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագիրը համակողմանի և ամբողջական, քառամաս պատումի միջոցով ներկայացնում է թատրոններից յուրաքանչյուրը: «Պատմություն» հատվածն անդրադառնում է քաղաքի պատմությանն ու մշակութային կյանքին, թատրոնի դերին մարզի մշակութային անցուդարձում: «Զրույց թատրոնի մասին» շարքը հանդիպում է թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ, որի ընթացքում բացահայտվում են թատրոնի առկա մարտահրավերները, ապագա ծրագրերը և հեռանկարները: «Զրույց արտիստի հետ» հատվածը ներկայացնում է թատրոնի դերասաններին: «Հետնաբեմը» բացահայտում է թատրոնի կյանքը վարագույրից այն կողմ՝ բեմն ու դահլիճը, փորձասենյակները, հանդերձարաններն ու զգեստապահարանը։

Այս ծրագրի շրջանակում պատրաստվել է 44 հաղորդում, որոնք փետրվարի 9-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:00-ին, կհեռարձակվեն «Դասարան+Դասական» ծրագրի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/dasaran.dasakan:

Նշենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Դրա նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել