Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:08 07-11-2023

Սունդուկյան փողոցը վերածվել է աղբանոցի․ քաղաքացին ահազանգում է 

«Շենքի աղբատարը փակել են , իսկ «Սանեպիտկայանը» նախապես չի եկել այդ ամբողջը մաքրի, դիզինֆեկցիա անի։ Բերել շենքի մոտ 4 աղբարկղ են շարել, և տարծքում գտնվող մանկապարտեզներն ու շենքերը այս աղբամաններից են օգտվում»,- այս մասին Oragir.News-ին պատմեց Սունդուկյան 3 շենքի բնակիչը։

Նա ասաց, որ բնակիչները բացի աղբամանների մեջ աղբն են գցում իսկ աղբամանից դուրս այլ իրեր են գցում, որոնք օրերով մնում են այդտեղ, մինչև համատիրության աշխատակիցները գան, նկարեն, մեքենա է կանչում, որ նոր տանեն։

«Սարսափելի է, փողոցը դարձել է բրոդվեի, շենքի մյուս կողմում կա ինստիտուտ, որն ունի նաև ճաշարան, և սև մեծ տոպրակներով աղբը բերում լցնում են ու 2 աղբարկղը միայն իրենց աղբն է լցվում»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։