Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 13:05 17-08-2026

Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի

Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե ի պատիվ Սոսե Մայրիկի։ Աղջկան գտած Նարեկ Պետրոսյանն ասել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։

Նա հայտնեց, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա։ Նարեկը հայտնեց նաև, որ մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։

«Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։

Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։