Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:02 07-11-2023

7 օրում՝ 10 ներկայացում. Արտաշատի թատերական փառատոնը մոտենում է ավարտին

Նոյեմբերի 1-7-ն Արտաշատում անցկացվում է «Հանրապետական թատերական փառատոն»՝ նվիրված «Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն»-ի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և շենքի կառուցման 80-ամյակին: Թատերական մայրաքաղաք Արտաշատում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Արարատի մարզպետարանի և Թատերական գործիչների միության համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվող թատերական փառատոնի, փառատոնի շրջանակներում թատրոնի նախագծերի, ժամանած թատրոնների և թատերախմբերի հետ համագործակցության մասին Oragir.News-ը զրուցել է «Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն»-ի տնօրեն Կամո Նաղդալյանի հետ:

«Շատ եմ կարևորում այս փառատոնը և հույս ունեմ, որ ամենամյա կդառնա: Այն առաջինն է մեր թատրոնում: Անգամ մեր միջազգային գործընկերները ցանկություն են հայտնել հաջորդ տարի լինելու դեպքում անպայման մասնակցել: Մենք մի շարք միջազգային թատրոնների հետ ունենք ստորագրած համագործակցության հուշագրեր և եթե հաջորդ տարի կարողանանք կազմակերպել, սիրով կհրավիրենք: Մեծ հույս ունեմ, որ եկող տարի փառատոնն արդեն կունենա միջազգային կարգավիճակ: Այնպես ենք արել, որ ներկայացումները լինեն բոլորի համար՝ տիկնիկային, պատանիների, երիտասարդների, մեծահասակների համար նախատեսված: Խաղացանկը շատ բազմազան է, ընտրված ներկայացումներն էլ շատ լավն են»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել