copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 06-11-2023

Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի

Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կմեկնարկի։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2024 թվականին մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ընթացքը, և հաջորդ տարի 11,8 մլրդ դրամի հատկացում ունենք։ 2018 թվականի հետ համեմատելով ասեմ, որ այդ ժամանակ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1,3 մլրդ դրամ։ Նշեմ, որ մինչև 2026 թվականը մենք պետք է վերակառուցենք, կառուցենք և վերազինենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություն»,- ասաց Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ 2023 թվականին ավարտին է հասցվել Մարտունու ԲԿ-ի շինարարությունը, առաջիկայում կավարտվի նաև Վայոց Ձորի ԲԿ-ի շինարարությունը։ Նախարարը նշել է, որ հաջորդ տարի մեկնարկելու են մի շարք առողջապահական հաստատությունների շինարարություններ։ Դրանք են` «Հոգեկան առողջության ազգային կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոնը»։ Դրանց շինարարությունը կավարտվի 2025 թվականին։

Ավանեսյանը շեշտեց` Քաղաքաշինության կոմիտեն արդեն սկսել է և դեռ 2024 թվականին շարունակելու է Վաղարշապատի ԲԿ-ի, Թալինի ԲԿ-ի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի ԲԿ-ի, Մասիսի ԲԿ-ի, Արտաշատի ԲԿ-ի, Նաիրիի ԲԿ-ի, Տաշիրի ԲԿ-ի, Չարենցավանի ԲԿ-ի շինարարությունը։ Այս բուժհաստատություններից մեծ մասի շինավարտը նախատեսված է 2024 թվականի 3-րդ և 4-րդ կիսամյակներում։

«Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաշենքի, ՀՎԿԱԿ-ի Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները։ 2024 թվականին մեկնարկող աշխատանքներն են` շտապօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, ինչպես նաև «Դատաբժշկական գիտագործական կենտրոնի», Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները»,- ասաց առողջապահության նախարարը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ