copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:14 04-11-2023

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։

Պենտագոնի տվյալներով՝ այն ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, ձմեռային հանդերձանք և այլ ռազմամթերք։

«Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում հնարավոր ավելի մեծ հակամարտությունը, միևնույն ժամանակ թույլ տալիս ամրապնդել երկրի արդյունաբերական բազան և աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ:

Կիևին ամերիկյան աջակցությանը ճեպազրույցում անդրադարձել է Սպիտակ տան խոսնակը: Կարին Ժան Պիերը նշել է, որ Վաշինգտոնը կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միջոցների սղության պատճառով: Սակայն, նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա ավելի երկար աջակցել Կիևին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի