copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 03-11-2023

Մաշտոցի պողոտայում ապօրինի հատում են «Կարմիր գրքում» գրանցված արևելյան սոսին

Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, ապօրինի ծառահատում են իրականացնում։ Հատում են հաստաբուն սոսիներ, այդ թվում «Կարմիր գրքում» գրանցված արևելյան սոսին։

Միջադեպի մասին ահազանգել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, ով նաև նկատել է, որ ծառահատումը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի կողմից չի իրականացվում։ Ծառահատումն իրականացնողները Էդուարդ Հայրո ւմյանին փոխանցել են, որ թույտվությունը քաղաքապետարանից են ստացել, ստորագրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նա անմիջապես զանգահարել է ՀՈԱԿ, նրանց հրավիրել Մաշտոցի պողոտա, ահազանգել է նաև իրավապահներին։

Այս պահին ծառահատումը դադարեցված է, փորձում են հասկանալ, ովքեր են պատասխանատուները և ինչ պատժամիջոց պետք է կիրառվի։

Հայրումանը նաև նշում է, որ հատված ծառերին կից նոր շինարարություն է իրականացվում։ Տարածքում ծառերը մի քանիսն են եղել, սակայն մի մասն արդեն չորացրել և հատել են, մնացել էին այդ 2 հաստաբուն ծառերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ