copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:39 02-11-2023

ՀՀ փոխվարչապետն ընդունել է գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարեւորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ