copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:20 02-11-2023

Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ժամանել են Ղազախստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այն անցկացվելու է «Թյուրքական դար» կարգախոսի ներքո։

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Սպասվում է, որ նոյեմբերի 3-ին Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ։