copy image url
Ներքին Արտաքին 6 օր առաջ - 16:01 29-08-2026

ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը, Տոգոյի կառավարության նախագահ Ֆոր Գնասինգբեն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիտը, Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և ԱՓՎՄԽ-ի (Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժողով) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբայը։

Մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում։

Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ։ Ընդլայնված «ՇՀԿ պլյուս» ձևաչափով մասնակիցները կքննարկեն ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դերը, կայուն զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։
ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում