Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:15 02-11-2023

Բոլոր հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր․ Հակոբ Արշակյանը՝ «անկլավների» մասին

ՀՀ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանի ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ-ի իրավազորության և օրենքների շրջանակներում։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ պատարաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ՝ ապաշրջափակման վերաբերյալ կետը։

«Ինչ վերաբերում է «անկլավների» հարցին, բազմիցս խոսվել է դրա մասին։

ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի շրջանակներում բոլոր տեսակի հարցերը քննարկման ենթակա են, եթե դրանք ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, գրանցված են երկկողմանի համաձայնագրերում։

Այստեղ որևէ մութ սենյակներ պետք չէ փնտրել։ Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական «անկլավ» էլ կա, ընդ որում, երբ համադրում ենք այդ տարածքները, գրեթե նույն տարածքներն են ստացվում։

Կլինի՞ թողնենք այդ բանակցությունները ընթանան։ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և դա գրավոր ընդունելու հարցը»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել