copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 02-11-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի տարբեր դպրոցներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի տարբեր դպրոցներում։

Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 21 հազարից ավելի դպրոցական։

«Մեր աշխատանքները շարունակվում են, որպեսզի բոլոր երեխաները լինեն դպրոցներում»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, թե պլանավորել են երեխաների ավելի համաչափ տեղաբաշխվածություն, որ ֆինանսական հարցերն էլ ավելի ճիշտ կառավարեն:

«Ի սկզբանե երեխաները պետք է ընդունվեն այն դպրոցները, որոնք գերծանրաբեռնված են ու որտեղ կան ազատ տեղեր, եթե տվյալ բնակավայրի միակ դպրոցը չէ կամ, եթե տվյալ բնակավայրում բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն, մնացած բոլոր դեպքերում փորձել ենք հնարավորինս համաչափ բաշխել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ լինի»,- ասաց Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը