copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:29 01-11-2023

Զանգեցին, ասացին՝ սիրտը կանգնել է․ պայթյունից վիրավորված արցախցին հիվանդանոցում է մահացել

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած ստեփանակերտցի Հայկ Իշխանյանը հիվանդանոցում է մահացել պայթյունից ավելի քան 10 օր անց։

«Բժիշկներն անընդհատ ասում էին, որ վիճակը կայուն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկի կինը Էլինա Իշխանյանը։

Էլինայի խոսքով՝ բժիշկներն ասում էին, որ Հայկի կյանքին վտանգ չէր սպառնում․ «Բժիշկներն ասացին, որ միայն այրվածքներ ունի, կյանքին վտանգ չի սպառնում։ 10 օր ինքը լավ է եղել, ասում էին՝ վիճակը նորմալ է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն, որպեսզի այրվածքները բուժեն։ Հոկտեմբերի 4-ին Հայկի ծնունդն է, 26 տարեկան դարձավ։ Ամսի 3-ին, որ գնացինք հիվանդանոց, ասացին՝ հիվանդի վիճակը կայուն է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն։ Ամսի 4-ին տորթ պիտի տանեինք կենտրոն, ծնունդը շնորհավորելու համար, բայց չթողեցին, որ իր մոտ մտնենք»։



Էլինային ու ընտանիքի ոչ մի անդամի չեն թողել նրա մոտ մտնել․ «Որ Հայկն իմանա, որ մենք իր կողքին ենք։ Դա անմարդկային վերաբերմունք էր։ Անգամ վերջին վայրկյանին, երբ արդեն գիտեին, որ Հայկը չկա, չեն թողել, որ մտնենք մոտը։ Ոչ մի բացատրություն չեն տվել։ Ասացին՝ երիկամներն է, դիալիզ պիտի սկսենք, ձեր թույլտվությունն է պետք, ասացի՝ ամեն ինչ կտամ, միայն թե իր կյանքին վտանգ չսպառնա, միայն թե բուժեք իրեն, ինձ համար կարևոր չի իր կյանքի որակը, կարևորը ինքն ապրի։ Դիալիզի համաձայնությունը տվեցի, արեցին, ամսին 5-ի երեկոյան զանգեցին, ասացին՝ հիվանդի սիրտը կանգնել է»։

Էլինան, 2 անչափահաս երեխաները ու ընտանիքի մյուս անդամները Հյակին վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 25-ին։ Մինչև վերջին պահը նրանց մտքով անգամ չէր էլ անցնում, որ Հայկը կարող է այլևս իրենց հետ չլինել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել