Ներքին 2 տարի առաջ - 20:29 31-10-2023

5 ժամ է՝ խմելու ջուրը Բագրևանդի փողոցով հոսում է, իսկ «Վեոլիա Ջուրը» զանգերին չի պատասխանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը շարունակում է իր պարտականությունները բարեխղճորեն չկատարել և առաջացնել հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ընկերությունում գիտակցաբար օգտվում են այն հանգամանքից, որ «Վեոլիա Ջուր»-ը ոլորտի միակ օպերատորն է, և քաղաքացիները հնարավորություն չունեն վերջինիս ծառայություններից հրաժարվելով այլ ընկերության ծառայություններից օգտվել։

Քիչ առաջ Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ Բագրևանդ-Ձորաղբյուր-Ջրվեժ խաչմերուկի տարածքով խմելու ջուր է հոսում. «Արդեն 6 ժամ է, ինչ խաչմերուկի մոտ խմելու ջրի խողովակ է վնասվել, և ջուրն առատորեն հոսում է փողոցով։ Տարածքում ռեստորաններ, հյուրանոցներ ու սգո սրահ կա, որոնց այցելուների տեղաշարժը դարձել է անհնար, մեքենաները «խորտակվում են» ջրի մեջ»։

Քաղաքացին հայտնեց, որ մի քանի անգամ զանգահարել է «Վեոլիա Ջուր», սակայն զանգերը մնացել են անպատասխան։

«Մի հատ նորմալ կառույց չկա, որ դիմենք, ու մեր հարցին լուծում տա։ Էլ տեղ չմնաց, որ չզանգենք, գոնե գան փակեն, ափսոս է, խմելու ջուրն անիմաստ հոսում է»,- ասաց քաղաքացին։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից