Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:38 31-10-2023

Չնայած Իսրայելի հարցում տարաձայնություններին, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր

Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է:

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չպե՞տք է վերանայվի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը ՀԱՄԱՍ-ին աջակցության ֆոնին:

«Մենք մտադիր ենք աշխատել Թուրքիայի հետ՝ հանուն ՆԱՏՕ-ի ամրապնդման: Նաև պետք է ապահովվի Շվեդիայի մուտքը դաշինք. այդ հարցը ներկայումս քննարկվում է Թուրքիայի խորհրդարանում»,- ասել է Միլլերը:

Նա հերթական անգամ կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ ՀԱՄԱՍ-ը դաժան ահաբեկչական կազմակերպություն է:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան