copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:22 27-10-2023

Մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը

Երևանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ինչպես տեղեկացրին գրասենյակից, «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ համագումարի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՍԴ դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նշվում է, որ, ողջունելով հյուրերին, Գլխավոր հանձնակատարն ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների նվիրվածությունը հայկական շահերի պաշտպանությանը: «Քաջատեղյակ եմ, որ այսօր այստեղ են մարդիկ, ովքեր մասնակցում են աշխարհում հայկական շահերի պաշտպանության գործին տարբեր ուղղություններով: Փափուկ ուժը կարևոր զենք է, և հայկական սփյուռքի կողմից դրա թիրախային օգտագործումը և արդիական ընկալումը կարող է հանգեցնել էական փոփոխությունների հայկական շահերի պաշտպանության գործընթացներում: Կարծում եմ՝ սփյուռքյան տարբեր շրջանակների առավել լայն թափով ներգրավվածությունը լոբբիստական աշխատանքներում հայրենիքին աջակցելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը կարող է լինել»,- նշել է Զարեհ Սինանյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ