copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:45 27-10-2023

Հերթական անհաջող փորձը՝ «Արմավիրի բանտում». կասկածելի «տուլիկը» հասցեատիրոջը չհասավ․ shamshayn.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արմավիրի բանտի աշխատակիցները նկատել են դրոն, ապա ինչ-որ իրի ընկնելու ձայն են լսել։ Տեղանքը մանրակրկիտ խուզարկելուց հետո հայտնաբերել են կասկածելի փաթեթ և բացելով այնտեղ հայտնաբերել են 3 հատ WiFi սարք, անլար ականջակալ և մեծ քանակությամբ տարբեր կասկածելի զանգվածներով փաթեթներ: Դրանցից վեցում եղել են հերոինին նմանվող զանգվածներ, որոնց քաշը համապատասխանաբար կազմել է 2.50գրամ, 10.00գրամ, 5.35գրամ, 5.19գրամ, 10.00գրամ և 2.31գրամ, իսկ հինգում եղել են կրիստալին նմանվող զանգվածներ, որոնց քաշը համապատասխանաբար կազմել է 10.61 գրամ, 3.13 գրամ, 5.56 գրամ, 5.28 գրամ և 5.70 գրամ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և նախաքննության ընթացքում էլ պետք է պարզվի թե ո՞վ էր դրոնով նետել և ո՞ւմ համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից