copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 27-10-2023

ՀՀ-ն փորձում է ցույց տալ, որ միայն Ադրբեջանը չէ, որ ունի փախստականներ

«Հրաժարվելով ճանաչել 070 կոդով անձնագիր ունեցող արցախցիներին ՀՀ քաղաքացի, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են այդ մարդկանց ինտեգրացիան Հայաստանի Հանրապետության հասարակությունում։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել, մասնակցել ընտրությունների և բազմաթիվ այլ հարցեր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով արցախցիների քաղաքացիության անհասկանալի կարգավիճակին։

Հարցին՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մարդը կարո՞ղ է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինել, իրավապաշտպանն ասաց, որ ՀՀ-ի և որևէ պետության անձնագիր ունենալը որպես կանոն նշանակում է քաղաքացիություն։
«Աբսուրդային դատողություն է, սակայն, եթե խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ապա դա խորը նախապատմություն ունի, և այդ հարցը մակերեսային չէ, որքան կարող է թվալ։ Իսկ եթե հարցը վերաբերում է փախստականի կարգավիճակին, ապա այս հարցը մի քանի դիտանկյուն ունի։ Առաջին՝ դա հնարավորություն է միջազգային հանրության առջև ցույց տալու փախստականների խնդիր։ Մենք հասել ենք նրան, որ Ադրբեջանն իր փախստականներին է հաշվառել, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը փորձում է, փախստական հաշվառելով, ցույց տալ, որ միայն Ադրբեջանը չէ, որ ունի փախստականներ»,- եզրափակեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել