copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:49 26-10-2023

Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներկայցնելու համար․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը լրագրող Լինդսի Սնելլին է ներկայացրել սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին․

«Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին:

Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:

Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հիմքեր:

Այս ճանապարհին կարևոր է նաև միջազգային մեդիայի հետ համագործակցությունը: Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներկայցնելու համար՝ լինի դա միջազգային իրավական կամ քաղաքական, թե լրագրողական հարթակ:

Իսկ Ադրբեջանը, պարզ է, որ ամեն ինչ անում է, չի խնայում ֆինանսներ և ջանք, որ աշխարհին ցույց տա՝ իբր ամեն բան հայերի հնարածն է, շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից