Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:38 25-10-2023

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ՈԶ հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն ու հրամանատարական կազմը։

Նախարարը, ոստիկանության պետն ու հրամանատարական կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ներկաները հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։

ՆԳՆ ոստիկանության զորքերի և զորամասի հրամանատարները շնորհավորել են ծառայողներին և բարի ծառայություն մաղթել։
Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին. ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ ՆԳՆ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացել են պարգևների։

Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրել են մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ։

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության զորքերի երգչախումբը, ինչից հետո Վահե Ղազարյանն ու Արամ Հովհաննիսյանը ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին և իրականացված աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան