Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:13 24-10-2023

Այսօր Արցախի համար պետությունը ավելին է անում, քան առաջ. Լուսինե Բադալյան

Ինձ համար մի բան է հետաքրքիր, որ 1987 թվականից ձեր ելույթները չեն փոխվում, ոչ թե միայն այս գումարման ԱԺ-ի ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ մեկնաբանելով ընդդիմության, մասնավորապես դաշնակցական գործիչների ելույթները։

«1987 թվականին մենք չկայինք, վերաբերմունքը իշխանություններին և խոսքերը միանգամային նույնն էին»,- ասաց Բադալյանը։

Պատգամավորը նշեց, որ խնդրանք ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած տոկոսային հարաբերությամբ, հետո ցույցերին միջինում 4-8 հազար հավաքած ընդհանուր առմամբ այս հատվածին ամենայն հարգանքով համարում ենք գերակշիռ մեծամասնություն։ Իմ շատ հարգելի պարոն Նազարյանն ասում է, որ 60 միլիարդ տարեկան Արցախին էր տրվում, եթե տրամադրեք Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին, ապա նրանք արժանապատիվ կյանքով կապրեն, այսինքն, գումարում-հանում ենք անում և հասկանում, որ այսօր պետությունը դրանից շատ-շատ ավելին է տրամադրում, և այդ տրամադրած գումարները պիտի մեծանան։ Մի խոսքով, էս ամենը իրար հետ գումարելով-հանելով հասկանում ես, որ մաթեմատիկայի խնդիր կա։ Պարբերաբար ԱԺ-ն դասընթացներ է կազմակերպում, օրինակ ֆրանսերենի կամ ինչի անհրաժեշտություն կա, խնդրում եմ, պարզ մաթեմատիկայի դասընթացներ կազմակերպեք մեր ընդդիմության համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ