copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:11 24-10-2023

Ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել կնոջը, ցանկացել է հրկիզել նրան

2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ամուսինների միջև։

Դրա ընթացքում ամուսինը՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հնչեցնելով սպանության սպառնալիքներ, մկրատով հարվածներ հասցնելով կնոջ դեմքի, կրծքավանդակի, ձեռքերի և ոտքերի հատվածներին։ Այնուհետև լուծիչ նյութ է լցրել կնոջ վրա և կրակայրիչով այրել:

Սակայն կինը վերմակով ծածկվելու արդյունքում կրակը մարել է, որից անմիջապես հետո դուրս է եկել վագոն տնակից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վագոն տնակի մոտ հայտնաբերվել և վերցվել է այրված հետքերով վերմակ և լուծիչ նյութի տարա; Վագոն տնակի պատուհանի և առաստաղի հատվածները եղել են մրոտված։

Նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ: Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ կնոջ ամուսնու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում ամուսինը հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից նրան ներկայացվել է մեղադրանք՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը