Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 09:05 24-10-2023

Ոստիկանները Նիկոլի ախրանան են. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտում է, թե իր իշխանության օրոք բոլոր ոլորտներում բարեփոխումներ են տեղի ունենում։ Այս առումով նա հատկապես առանձնացնում է ուժային կառույցները։ Պետք է նկատել, սակայն, որ ոստիկանությունը առանձնապես աչքի չի ընկնում նորարարությամբ։ Այն շարունակում է պաշտպանել իշխանությանը, իսկ տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելով։

Օրեր առաջ էլ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարմիր բերետավորների հրամանատարին պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունները գոհ են ոստիկանության աշխատանքից։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեցինք՝ գո՞հ են ոստիկանության աշխատանքից։

Քաղաքացիների մի մասն ասաց, որ դժգոհ է, իսկ թե ինչու են դժգոհ, մի կին պատասխանեց.
«Շատ «գոհ» եմ, տներս մտան, թալանեցին, 5 տարի է ոչ ոք չի գտնում»։

Մի տղամարդ էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը միայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովում։

Մանրանասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը