copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:34 23-10-2023

Լռությունը համաձայնությա՞ն նշան է․ Գ․Խաչատրյանի, Ռ․Քոչարյանի, Ս․Մայրապետյանի փաստաբանները լուռ են

Հանրային հեռուստաընկերությունը երեկ ռեպորտաժ է հրապարկել, որում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 90 հայցադիմում, որոնց ընդհանուր արժեքը գերանզանցում է 500 միլիարդ դրամը։

Դատարան ներկայացված ամենախոշոր հայցադիմումներից մեկը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքին։ Խոսքը 50 միլիարդ դրամի մասին է։

Ներկայացրած մյուս խոշոր հայցադիմումը ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին է առնչվում։ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից, նրա կնոջից, զավակներից, հարսներից ու փեսայից պահանջում է 36 միլիարդ դրամ, ինչպես նաև 25 անշարժ գույք։

Դատարան ներկայացված խոշոր հայցերից մեկն էլ վերաբերում է գործարար Սամվել Մայրապետյանին և նրա ընտանիքին։ Խոսքը 17 միլիարդ դրամի մասին է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը