copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 23-10-2023

Խարդախության և ինքնասպանության հասցնելու հետ կապված անձը՝ Նոր Նորքի թաղապետ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնների բաժանման շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են։

ՔՊ-ն «Հանրապետություն» խմբակցության հետ քննարկում է ոչ միայն փոխքաղաքապետերի, այլև թաղապետերի նշանակման հարցը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ 2 խմբակցություններն էլ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կանգ են առել «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի վրա։

Ի դեպ, Տիգրան Տեր-Մարգարյանի անունը կապվում է խարդախության հետ։ Մամուլը դեռ 2017 թվականին էր գրել, որ Տեր-Մարգարյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ, խաբեությամբ գրավադրել էր իր կնոջ քրոջ ունեցվածքը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 7-ին խաբեության զոհ դարձած 41 կինը՝ Վարդուհի Սարոյանը, ինքնասպան է եղել։
Տիգրան Տեր-Մարգարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նաև նշել է, թե ինքը Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն է․ «Թող գտնեն, բերեն․․․»։

Oragir.News-ը փորձեց «Հանրապետություն» խմբակցությունից ճշտել, թե արդյոք նշված անձն է լինելու Նոր Նորքի թաղապետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը

Ձեզ գուցե հետաքրքրի