copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:15 23-10-2023

Միտքը բլոկադայի ժամանակ է առաջացել․ արցախցի աղջիկը բիզնես է հիմնել

Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ, Հայաստան տեղափոխվելով, սկսել են տարբեր բիզնես գործունեություններ իրականացնել։ Նրանցից մեկն էլ՝ Ստելլա Աբրահամյանը, ձեռագործ աշխատանքներ է պատրաստում։




«Զբաղվում եմ հելունագործությամբ, գործում եմ կարդիգաններ, մանկական կոստյումներ և ծածկոցներ։ Միտքն առաջացել է բլոկադայի ժամանակ։ Սկզբից ինձ համար գործեցի, ու այնքան լավ արձագանքներ եղան, որ մոտիվացվեցի և որոշեցի գործունեություն ծավալել։ Ոնց որ թե ստացվում է։ Այս գործն ինձ օգնում է կտրվել իրականությունից։





Մինչև 44-օրյա պատերազմը ապրում էի Շուշիում, հետո տեղափոխվեցի Ստեփանակերտ։ Տեղահանումից հետո բարեկամի տանն էինք ապրում, հիմա Աբովյանում տուն ենք վարձել։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սովորում էի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, մագիստրոս եմ։ Երևանում մեզ առանձին շենք են տվել, 1 շաբաթ է՝ դասի ենք գնում, մինչ այդ օնլայն էինք պարապում»,- ասաց արցախցի աղջիկը։






Անդրադառնալով բիզնես գործունեությանն՝ ասաց, որ այս ընթացքում դեռ մեկ պատվեր է վերցրել։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը