copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:46 23-10-2023

Ժոզեպ Բորելը միացել է Գազայի հատվածում հումանիտար դադարի անհրաժեշտության կոչերին

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը միացել է Գազայի հատվածում հումանիտար դադարի անհրաժեշտության կոչերին, որպեսզի թույլ տրվի ապահովել ավելի շատ հումանիտար մատակարարումներ Գազայի հատված։

«Այժմ ամենագլխավորն այն է, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Գազայի հատված»,- ասել է Բորելը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Լյուքսեմբուրգում։

Նա ասել է, որ նախարարները քննարկելու են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կոչը դադարի մասին, որպեսզի թույլ տրվի ապահովել ավելի շատ հումանիտար մատակարարումներ Գազայի հատված։

«Չեմ կարող կանխատեսել հանդիպման արդյունքը, բայց, դա, իհարկե, այն է, ինչ նախարարները պետքէ քննարկեն... ՄԱԿ գլխավոր քարտուղարը խնդրել է այդ մասին։ Անձամբ ես կարծում եմ, որ հումանիտար դադարն անհրաժեշտ է»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել