copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:11 22-09-2023

Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X (Twitter) միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Բորելը նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել Ֆիդանի հետ կարծքիներ փոխանակելու։

Նա մասնավորապես նշել է․ «ԵՄ հանձնաժողովի հետ միասին նախքան ԵՄ Խորհրդին զեկույց ներկայացնելը խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ձեռնարկվելիք ապագա քայլերի մասին»։

Բորելը նաև հայտնել է, որ Ֆիդանի հետ քննարկել են Ղարաբաղում ծայրահեղ մտահոգիչ վիճակը։

Հիշեցնենք, որ հունիս ամսին կայացած առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ԵՄ խորհուրդը նշել է, որ Բորելը և ԵՄ հանձնաժողովը զեկույց կպատրաստեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, որը կքննարկվի աշնանը՝ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից