copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:43 03-01-2025

Թղթադրամների պակասի պատճառով Թուրքիայում բանկոմատներից գումար կանխիկացնելու խնդիր է առաջացել

Թուրքիայում 10, 20, 50 և 100 թուրքական լիրայի (32-ից 320 ռուբլի) անվանական արժեքով թղթադրամների սակավության պատճառով բանկոմատներից գումար հանելու հետ կապված խնդիր է առաջացել, բանկոմատներում արագ սպառվում են թղթադրամները՝ կանխիկացման օրական սահմանաչափի մեծացման պատճառով, հայտնում է Milliyet թերթը։

Թուրքական բանկերը մտադիր են մեծացնել բանկոմատներից կանխիկացման սահմանաչափը, այդ թվում՝ տուրօպերատորների խնդրանքով, РИА Новости-ին հայտնել է երկրի ֆինանսական շուկայի աղբյուրը։ Այս թեմայով հաղորդումներ են հայտնվել սոցիալական ցանցերում Ամանորի նախօրեին։ Ըստ РИА Новости-ի կողմից հարցված զբոսաշրջային օպերատորների տվյալների, զբոսաշրջիկներն իրենք են շահագրգռված կանխիկ վճարել ծառայությունների համար, քանի որ առևտրականները վճարման այս տարբերակի դեպքում զեղչեր են առաջարկում։ Թուրքական Sözcü թերթը հայտնում է, որ մի շարք բանկեր արդեն հասցրել են կանխիկացման սահմանաչափը մինչև 20 հազար թուրքական լիրայի (565 դոլար), պատճառը Կենտրոնական բանկի կողմից թղթադրամների տպագրության ժամանակավոր դադարեցումն է։

«Օրեցօր մեծանում է բանկոմատներից գումար հանելու խնդիրը։ Որովհետև բանկոմատներում ժամանակ առ ժամանակ վերջանում են 10, 20, 50 և նույնիսկ 100 լիրայի թղթադրամները: Երբ ցանկանում եք գումար ներդնել, բանկոմատները նույնպես փոքր անվանական արժեքով թղթադրամներ չեն ընդունում։ Կանխիկացման օրական սահմանաչափի ավելացումը հանգեցնում է նաև նրան, որ բանկոմատներում փողը կարճ ժամանակում վերջանում է»,- գրում է պարբերականը։

Թերթը նշում է, որ Ամանորից առաջ բանկոմատներից օրական հանվող ընդհանուր գումարի սահմանաչափը նախկինում 5-ից 10 հազար լիրա էր։

«Ներկայումս կարող եք հանել 15-20 հազար լիրա։ Սակայն, երբ այդքան մեծ գումար է տրվում, բանկոմատներում փողը կարճ ժամանակում վերջանում է։ Եվ քաղաքացին պետք է փողով բանկոմատ փնտրի»,- պարզաբանել է թերթը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին