copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:57 23-10-2023

ՀԱՄԱՍ-ի զինյալները քիմիական զենք ստեղծելու ցուցումներ են ունեցել․ Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման կազմակերպած հարձակմանը մասնակցած զինյալներից մեկի մարմնի վրա հայտնաբերել է USB բանալի՝ քիմիական զենք, մասնավորապես՝ «ցիանիդի ցրման սարք» ստեղծելու ցուցումներ: Այս մասին Հերցոգն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ահա թե որքան շոկային է իրավիճակը, որում մենք տեսնում ենք ցուցումներ՝ տրված են այն մասին, թե ինչպես գործել և ինչպես ստեղծել ոչ պրոֆեսիոնալ քիմիական զենք ցիանիդով», - ասել է նա:

Հերցոգը ցույց է տվել թվային ֆայլերի տպագրությունները, որոնք, ըստ նրա, Իսրայելի պաշտպանության բանակը վերցրել է USB բանալիից: Նրա պնդմամբ՝ այդ ցուցումները «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ձեռնարկի մասն են:

ՀԱՄԱՍ-ի խոսնակը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:

Նշվում է, որ Sky News-ը չի կարող ստուգել Իսրայելի նախագահի պնդումները:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան

Ձեզ գուցե հետաքրքրի