Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:55 23-10-2023

Մինչև վերջին վայրկյանը օգնության էինք սպասում, որ թշնամուն հետ տայինք, բայց ոչ մեկը չեկավ․ արցախցի

Ստեփանակերտցի Վալերի Բալայանի 65 տարեկանը գաղթի ճանապարհին է լրացել։ Նա իր կյանքի բոլոր 65 տարիները Կրկժանի իրենց տանն է ապրել՝ տուն շինել, անասուններ պահել, ապրուստ դրել ու այդ ամենը մի օրում թողել, եկել Արթիկ։ Ասում է՝ Արթիկում ամեն բան լավ է բայց «չէ, ես իմ հողն եմ ուզում, իմ երկիրն եմ ուզում, իմ Ղարաբաղն եմ ուզում, իր Կրկժանն եմ ուզում»։

Վալերի պապիկը սրտի կսկիծով է խոսում իր ստեղծածի, ապրածի մասին, բայց ամենից շատը վիրավորված է, որ վերջին պատերազմի ժամանակ այդքան սպասված օգնությունը չեկավ։

«Իջել եմ Ստեփանակերտ, որ երեխաներին տեսնեմ, տեսա, որ արդեն «կալոննան» գնում է։ Մենք ամեն րոպե օգնություն էինք սպասում, մինչև վերջին վայրկյանը կանգնել ենք, որ մեզ պետք է օգնություն գա, որ հետ տանք թշնամուն, բայց ոչ մեկն էլ չեկավ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից