copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:44 23-10-2023

Թուրքիան վտարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարին. AL-Monitor

Թուրքիան վտարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարին այն բանից հետո, երբ խմբավորման զինյալները հարձակվել են Իսրայելի վրա։ Այս մասին տեղեկացնում է AL-Monitor-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Իսմայիլ Հանիային և նրա շրջապատին խնդրել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել են կադրեր, որոնցում նա և ՀԱՄԱՍ-ի այլ անդամներ «շնորհակալական աղոթ» են մատուցում հոկտեմբերի 7-ին ներխուժման մասին հեռուստահաղորդումը դիտելով, տեղեկացրել են աղբյուրները։ Հանիան ինքնակամ վտարման մեջ է ապրում Կատարում և Թուրքիայում։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիան պետք է ուշադրության առնի Պաղեստինի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև Իսրայելի հետ մերձենալու գործընթացը երկար տարիների տարաձայնություններից հետո։

Դա նշանակում է որպես բանակցող կարեւոր դեր խաղալու հնարավորություն Թուրքիայի համար։ Թուրքիան Արեւմուտքում դիտարկվում է որպես հազվադեպ գործընկեր, որը կարող է բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, չնայած երրորդ կողմի ցանկացած առաջատար դեր բանակցություններում ստանձնելու է Եգիպտոսը։

Չնայած Էրդողանը աստիճանաբար խստացրել է հռետորաբանությունն ի պատասխան Գազայի հատվածում զոհերի թվի ավելացման եւ դեմ էր Բայդենի այցին Իսրայել՝ հայտարարելով, որ դա հավասարազոր է Գազայի ավերածությունների պաշտպանությանը, Թուրքիայի նախագահը ավելի զուսպ է արտահայտվում Իսրայելի վերաբերյալ՝ նախորդ արտահայտությունների համեմատությամբ։ Դա, հավանաբար, դուր չի եկել ՀԱՄԱՍ-ին։

Անկարայում պաղեստինյան աղբյուրը Al Monitor-ին տեղեկացրել է, որ «պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, դժգոհ են Թուրքիայի դիրքորոշումից։ Նրա հայտարարությունները համարվում են անհամարժեք։ Նրանք անգամ չեն կանչել Իսրայելի դեսպանին ԱԳՆ։

Թուրքական Haberturk հեռուստաալիքի հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչ Հալեդ Մաշաալն անցած շաբաթ ասել է. «Ես շատ հարգում եմ Թուրքիային։ Բայց Թուրքիան պետք է ասի «ստոպ»... Իսրայելին»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան