copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:33 22-10-2023

Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիները։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակին։

«Այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 05:25-ին, իսրայելական բանակը միաժամանակ օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից Լաթաքիայից արևմուտք և գրավյալ սիրիական Գոլանից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին։ Վնասներ են հասցվել թռիչքուղիներին։ Երկու օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը», - ասվում է ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան