copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:53 21-10-2023

Հաջորդ շաբաթվանից արցախցիերին կտրամադրվեն բնակարանների վարձակալության գումարները

100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։

«Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը։

Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-նշել է խոսնակը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը