copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:00 21-10-2023

Բայրամովի համոզմամբ՝ խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է «իր ինքնիշխան տարածքներում անօրինական հայկական զինված կազմավորումների առկայության հարցը»։ Այս համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված «օրինական հակաահաբեկչական միջոցառումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է «Ղարաբաղի շրջանի բնակիչների անվտանգությունն ու լեզվամշակութային իրավունքները»։

Բայրամովը նաև հավելել է, որ «այն պահից ի վեր, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգել են իրենց անկախությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան

Ձեզ գուցե հետաքրքրի