copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 08:51 20-10-2023

Իսրայելը հարվածել է Գազայի հունական Սուրբ Պորֆիրիոսի եկեղեցուն

Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին հինգշաբթի երեկոյան վնասվել է Իսրայելի ավիահարվածի հետեւանքով։

«Եկեղեցիների և դրանց հաստատությունների, ինչպես նաև այն ապաստարանների վրա հարձակումը, որոնք նրանք տրամադրում են՝ պաշտպանելու անմեղ խաղաղ բնակիչներին, հատկապես երեխաներին և կանանց, որոնք վերջին տասներեք օրերի ընթացքում բնակելի թաղամասերի վրա Իսրայելի օդային հարվածների պատճառով կորցրել են իրենց տները, ռազմական հանցագործություն է, որը չի կարելի անտեսել»,- ասվում է Երուսաղեմի պատրիարքարանի հայտարարության մեջ։

Գազայի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքի կենտրոնում հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող շենքերից մեկը փլուզվել է։ Նշվում է, որ շենքում պատսպարված բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։
Իսրայելի Պաշտպանության բանակը ուրբաթ օրը խոստովանել է, որ «Տարածքում գտնվող եկեղեցու պատը վնասվել է» Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից։

«Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին պատկանող հրամանատարական կենտրոնին, որը մասնակցել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ականանետների արձակմանը», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Մենք տեղյակ ենք, որ կան վիրավորներ: Միջադեպը հետաքննվում է»,- ասված է հաղորդագրությունում։ «ՀԱՄԱՍ»-ը միտումնավոր տեղավորում է իր ակտիվները բնակելի թաղամասերում և օգտագործում Գազայի հատվածի բնակիչներին որպես կենդանի վահան», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան

Ձեզ գուցե հետաքրքրի