Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:09 18-10-2023

Վահե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կառավարությունն իր 2021-2026 թթ. ծրագրով կարեւորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման եւ սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը, եւ այս համատեքստում բարձր է գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

Նախարար Հովհաննիսյանը կարեւորել է ծրագրի ժամկետի՝ 36 ամսով երկարաձգումը եւ շեշտել, որ Կառավարությունը հետագայում եւս հանձնառու է լինելու ակտիվ համագործակցելու ծրագրի նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ:

Կողմերը երկուստեք ընդգծել են ծրագրի նշանակությունը, քանի որ այն միտված է էներգիայի խնայողությանը, էներգետիկ անկախության բարձրացմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, որոնք համահունչ են ՄԱԿ-ի եւ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված նպատադրումներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով