copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:31 18-10-2023

Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը բացառապես իր աթոռի պաշտպանության մասին էր. Արծվիկ Մինասյան

Այս իշխանության կողմից արդեն ավանդույթ է դարձել, մարդկանց ապօրինի ձերբակալու են և առանց հիմքերի պահում անազատության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի կալանավորմանը:

Մինասյանի խոսքով իշխանությունը փորձում է նման քայլերով ցույց տալ, որ ինքը բոլոր կարմիր գծերը պատրաստ է անցնել հանուն աթոռի և իշխանության և ԵԽԽՎ-ում էլ Փաշինյանի երեկվա ելույթը ևս միայն աթոռը պահելու մասին էր․ «Նա անգամ չի էլ խորշում, չի էլ գիտակցում կամ գիտակցելով հանդերձ չի էլ հասկանում, որ հայ ժողովրդի արժանապատվությանն էդ աստիճանի վիրավորող, վտանգող վարքագծով, ուղղակի աշխարհին ծիծաղել է տալիս և արհամարհանքի է բերում մեր ժողովուրդն ու մեր պետականությունը:

10 րոպե նա խոսում էր իր աթոռի, իր իշխանության պաշտպանության մասին: Ի՞նչ ժողովրդավարություն:

Երեկվա իրա հայտարարությամբ էլ հիբրիդային պատերազմի մեջ մեղադրում է ժողովրդի ըմբոստ հատվածին, ովքեր որ համաձայն չեն իրենց վարած քաղաքականության հետ, իրենց էս պարտվողական, հանձնվողական, հային ստորացնող քաղաքականության հետ:

Մենք երեկ լսեցինք մի մարդու խոսք այդ ամբիոնից, որը բացահայտ արհամարհում էր մեզանից յուրաքանչյուրի մտածողությունը, տեսածը, պատկերացրածը: Նա խոսում է 2021 թվականի ընտրությունների մասին, որը որ մուրճը ձեռքը, իր ամենաայլանդակ բառապաշարով, իր ճնշման լծակների օգտագորման քաղաքականությամբ՝ մարդկանց ուղղակի ահաբեկում էր և այդ մարդը խոսում է ժողովրդավարության մասին ու հոտընկայս ծափ են տալիս էս ստախոսին :

Մեզնից է կախված շատ բան, մեզ ասած ես նկատի ունեմ հայ ազգից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից