Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 20:19 17-10-2023

Երիտասարդները հրաժարվում են խոսել Ավետիք Իսահակյանի մասին. հարցում

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան օրն է:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։

Բանաստեղծը մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։

Oragir.News-ը շրջեց փողոցներով, անցորդներից հետաքրքրվեցինք, թե ինչ են հիշում Իսահակյանի մասին։

Երիտասարդներից շատերը, լսելով բանաստեղծի մասին մեր հարցը, հրաժարվեցին խոսել՝ ասելով՝ շտապում են կամ չեն ցանկանում պատասխանել։

20 հարցվածներից ընդամնեը 3 քաղաքացի էր հիշում Ավետիք Իսահակյանի մասին։ «Մեր մեծ բանաստեղծն է, ստեղծել է հայկական չնաշխահիկ ստեղծագործությունները։ Մեր մեծ հայերին պետք է շատ հիշենք, որ կարողնանաք մեր ինքնությունը պահպանել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Oragir.News-ի հարցումներից կարելի է եզրակացնել, որ քաղաքացիները պատրաստ են պատասխանել միայն այն հարցերին, որտեղ պետք է արտահայտեն իրենց կարծիքը, իսկ այն հարցերին, որտեղ ստուգվում են նրանց գիտելիքները, խուսափում են պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ