copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:25 19-02-2025

Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի 150-ամյակը նշելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել:

Հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը, որի կազմում են նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԲՏԱ փոխնախարար Գեւորգ Մելիքսեթյանը, ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը և այլք:

Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը 2025 թվականին նշելու նպատակով ստեղծել բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ