copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:22 17-10-2023

Հունգարիան երբեք չի ցանկացել դիմակայել Ռուսաստանին․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հունգարիան երբեք չի ցանկացել դիմակայել Ռուսաստանին, ընդհակառակը, միշտ ծրագրել է ընդլայնել շփումները։

«Հունգարիայի նպատակը միշտ եղել է շփումների բարելավումն ու ընդլայնումը։ Եվ մեզ դա հաջողվել է։ Պատժամիջոցների պատճառով մեր հարաբերությունները, ցավոք, տուժել են»,- ասել է նա։

Օրբանը նշել է, որ Հունգարիան փորձում է փրկել այն ամենը, ինչ դեռ կարելի է փրկել երկկողմ շփումներում։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի աջակցենք այս համագործակցությանը նաեւ տնտեսության ոլորտում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ «Ռոսատոմը» այսուհետ եւս մնում է մեր հիանալի գործընկերը։ Ուզում եմ շնորհակալություն հայնել «Գազպրոմին», որովհետեւ նա կատարում է իր պարտավորությունները»։

Պուտինն իր հերթին նշել է, որ Հունգարիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին տասնամյակներին կառուցվել են միմյանց շահերը հաշվի առնելով, հենվելով անցյալից մնացած դրականի վրա»։

«Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսությանը։ Անցած տարի զգալի աճ է գրանցվել առեւտրատնտեսական փոխգործակցությունում՝ ավելի քան 80 տոկոս։ Ցավոք, այս տարի մենք տեսնում ենք, անկում –35 տոկոս։ Փառք Աստծո, կան հիմքեր մտածելու, թե ինչ պետք է անել լրացուցիչ, որպեսզի ազդենք այդ գործընթացի վրա դրական առումով։ Սա մեկ։

Երկրորդ։ Իհարկե, շատ կարեւոր է Եվրամիության երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ ունենալ կարծիքների փոխանակման հնարավորություն ոչ միայն եկկողմ հարաբերությունների, այլեւ աշխարհի, Եվրոպայի իրավիճակի վերաբերյալ։ Մենք գիտենք, որ մեր դիրքերը միշտ չէ, որ համընկնում են, բայց կարծիքների փոխանակման հնարավորություն ունենալը միշտ շատ կարեւոր է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը