copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:38 20-05-2022

Ռուսաստանին հրավիրել են ՆԱՏՕ, սակայն նա չի ցանկացել. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ 1990-ականներին քննարկվել է Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելու գաղափարը։ Նրա խոսքով, Ռուսաստանն ինքն է հրաժարվել այդ տարբերակից։ «Ռուսները որոշեցին, որ իրենք դա չեն ցանկանում անել»,- ասել է պետքարտուղարը The Late Show with Stephen Colbert-ի եթերում։

Բլինքենն այդպես է պատասխանել Ռուսաստանին ՆԱՏՕ կանչելու Քոլբերտի կատակով արված առաջարկին։

Պետդեպի ղեկավարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն «պաշտպանական դաշինք է, որի երկրները միավորվել են հանուն վստահության, որ եթե մեկը ենթարկվի հարձակման, ապա մյուսները կգան և կօգնեն այդ երկրին պաշտպանվել»։

«Նա (դաշինքը-BBC) չունի ագրեսիվ մտադրություններ Ռուսաստանի դեմ: Նա երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի հարձակվի Ռուսաստանի վրա: Նա չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա»,- ասել է Բլինքենը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ