copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:13 17-10-2023

Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի և չի կարող ունենալ․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի, և ունենալ էլ չի կարող։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք քանիցս ասել ենք, որ Պուտինն, անշուշտ, թիվ մեկ քաղաքական ու պետական գործիչն է մեր երկրում։

Իմ անձնական կարծիքն է, թեև ես հազիվ թե իրավունք ունեմ արտահայտել այն, բայց, կանոնները խախտելով, կարող եմ ասել, որ նա ներկա պահին մրցակիցներ չունի և ունենալ էլ չի կարող Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։